Միջազգային համագործակցություն
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական համագործակցությունն իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա:

Միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության արդյունավետ ինտեգրումը, հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավա-պայմանագրային դաշտի և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:

Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:

Նշված ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք, որը մասնավորապես ընդգրկում է.

Հայաստանի Հանրապետության կողմից առևտրատնտեսական ոլորտի երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի կնքումը,

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը,

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողով

Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողով

Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով

Հայ-չինական միջկառավարական հանձնաժողով

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով

Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողով

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողով

Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողով


Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեությունը,

Միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության համակարգումը,

Հանրապետական և միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին հայաստանյան արտադրանքը ներկայացնող մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը և այլն:

Մինչև 2020թ.-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարաժամկետ համագործակցության ծրագիր / (ռուսերեն տարբերակով)

Միջազգային տնտեսական համագործակցության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչությունը , հեռ` (+374 11) 59-71-70: