Գործարար միջավայր
հոդված
Կցված Ֆայլեր

ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների կիրառման նկարագրություններ

Կորպորատիվ կառավարման կանոնագիրք


Գործարար միջավայրի բարելավում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:

Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 7 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն որոշումները):

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-30: 



Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր

Կարգավորման կառավարում

ՀՀ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման բնագավառում իրականացվող խնդիրներից է իրավական ակտերի մշակման գործընթացում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ` ԿԱԳ) գործիքների ներդրման ապահովումը: Իրավական ակտերի ԿԱԳ ներդրումը ՀՀ-ում պայմանավորված է 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ, որն իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետությունում Կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է 7 ոլորտում` 6 նախարարությունների կողմից, ՀՀ կառվարության համապատասխան որոշումների հիման վրա.

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1159-Ն որոշում և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.10.2009թ. N 1237-Ն որոշում):
  2. ՀՀ արդարադատության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.10.2009թ. N 1205-Ն որոշում):
  3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14.01.2010թ. N 18-Ն որոշում):
  4. ՀՀ ֆինանսների նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.09.2009թ. N 1021-Ն որոշում):
  5. ՀՀ առողջապահության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.09.2009թ. N 1104-Ն որոշում):
  6. ՀՀ բնապահպանության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.08.2009թ. N 921-Ն որոշում):

ԿԱԳ ներդրման գործընթացում Հայաստանին օժանդակություն է ցուցաբերվում Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության շրջանակներում կնքված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրով: Հայաստանում ծրագրի շահառուն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը ցուցաբերում է «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը (http://www.haus.fi/en/):

ԿԱԳ ներդրման շրջանակներում 29.12.2011թ. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման» հայեցակարգը, որը հնարավորություն կընձեռի ապահովել առավել արդյունավետ պետական կարգավորում: ԿԱԳ համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է հետևյալ նպատակների իրականացում.

  • ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացում
  • իրավաստեղծ գործունեության մեջ որոշումների կայացման թափանցիկության ապահովում, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ կառույցների ներգրավվածության բարձրացում
  • իրավական ակտերի վերանայման արդյունավետության բարձրացում, որի արդյունքում կմեծանա հասարակության և գործարար միջավայրի վստահությունը ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ
  • իրավական ակտերի նախագծման ընթացքում և դրանք ընդունելուց հետո հնարավոր վարչական բեռի հաշվարկման գործիքի` Ստանդարտ ծախսերի մոդելի ներդրում
  • իրավական ակտերի ազդեցության գնահատման և վերլուծության չափանիշերի մշակում և ներդրում, որի արդյունքում որոշումների ընդունումը կլինի ավելի հիմնավորված:

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող մասնագետների ցանկ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների «Կարգավորման ազդեցության գնահատում» վերապատրաստման ծրագրով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2013 թ.-ից իրականացվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, որի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 200 քաղաքացիական ծառայողներ:

♦ Միայն 2014թ. ընթացքում կարգավորման ազդեցության գնահատման են ենթարկվել շուրջ 380 իրավական ակտեր, որոնցից մոտ 9.74 %-ին (մոտ 37 իրավական ակտ) տրվել է տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում դրական ազդեցությամբ, իսկ շուրջ 7.89%-ին (մոտ 30 իրավական ակտ) բացասական ազդեցությամբ եզրակացություն: Վերջիններս նախագծողների կողմից լրամշակվելուց հետո միայն ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր


+
Գործարար միջավայր
Կարգավորման կառավարում