Հայ և բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները

12 Մարտի, 2020

Մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակում անցկացվել է հայ-բելառուսական գործարար համաժողով։

Համաժողովին մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժան։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր նշանակություն ունեն տնտեսական, առևտրային և ներդրումային նոր հնարավորություններ գտնելու տեսանկյունից և ավելացրել․ «Մեր երկրների միջև կա զգալի չօգտագործված ներուժ, որը կարող է խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առավել մեծ առաջընթացի և դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար: Միաժամանակ, փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առևտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական և գիտատեխնիկական կոոպերացիայի բնագավառներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես մեր տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ մեր երկրների միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման վրա։ Այսօր և՛ Հայաստանում, և՛ Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության  և  փոխշահավետ և բեղմնավոր համագործակցության համար»։

Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբաց ներդրումային ռեժիմներից մեկը, իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն օտարերկրյա  ներդրումների նկատմամբ, ինչպես նաև շարունակաբար բարեփոխում է գործարար միջավայրը։ «Կարևորելով ներդրողների հետ արդյունավետ աշխատանքը՝ մենք ձևավորել ենք նաև Ներդրողների աջակցման կենտրոն, որը մի շարք ոլորտներում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում տեղական և օտարերկրյա ձեռներեցներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է, ինչի մասին է վկայում նաև վիճակագրությունը, ակտիվացել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապեր հաստատելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ակտիվ համագործակցություն կա առևտրաարդյունաբերական պալատների միջև, ավելացել են  գործարար շրջանակների փոխադարձ այցերը, գործարարների մասնակցությունը տարբեր ցուցահանդեսային հարթակներում։ Նա ավելացրել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ավելին են և համոզմունք հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և այս գործարար համաժողովը, որը նիստի աշխատանքների շարունակությունն է, ևս կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։

Բելառուսի անտառային տնտեսության նախարարը գործարար համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և գործնական կապերի հաստատում։     

Այնուհետև համաժողովի մասնակիցներին ներկայացվել են շնորհանդեսներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության,  զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև  Բելառուսի սննդի արդյունաբերության ներուժի, էներգետիկայի, ճանապարհային և երկաթուղային հոսքերի կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունների և Բերարուսի դեղագործության արտադրանքի վերաբերյալ։ 

Հայ-բելառուսական գործարար համաժողովի շուրջ 50 ընկերությունների ներկայացուցիչներ (գյուղատնտեսություն, մասնավորապես՝ գյուղտեխնիկա և սննդի արդյունաբերություն, էներգետիկա, դեղագործություն, մեքենաշինություն, զբոսաշրջություն և այլ ոլորտներ) շարունակել են հանդիպումները B2B ձևաչափով, ծանոթացել միմյանց գործունեությանը և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ։  

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և Բելառուսական առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությամբ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00