Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչներին

28 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչների հետ։ Նախարարը ողջունել է գործարարներին և ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները։ Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը և մշակութային ընդհանրությունները հարևան պետությունների միջև։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները և պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, և ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։

Նախարարը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունքները և բացվող տնտեսական հեռանկարները։  

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրին․ «Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող և մեկնարկող բիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության  յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը և բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար: Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէ դրսևորում այն հարաբերություններում, որոնք վերաբերում են պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև շփումներին», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

Իրան-Հայաստան առևտրաական պալատի վարչության նախագահ Հերվիկ Եարիջանյանը շնորհակալություն է հայտնել նախարար Տիգրան Խաչատրյանին և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին ընդունելության համար՝ ընդգծելով էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների կարևորությունը։ Պալատի ներկայացուցիչները նախարարին հարցեր են ուղղել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու առանձնահատկությունների, մաքսային ընթացակարգերի, հարկային կարգավորումների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը նախարարության իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին հետամուտ լինել նրանց հուզող հարցերի պարզաբանմանը և օժանդակել գործարար կապերի հաստատմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ գործարարներն արդյունավետ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կհանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00