Կայացել է «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկում

28 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։

Տիգրան Խաչատրյանը քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է հետևյալը․

«Հարգելի նախարարներ, ներկաներ, դեսպաններ, գործընկերներ,

Մինչ ձեր կողմից հնչեցված հարցերին անդրադառնալը՝ ուզում եմ մի քիչ խոսել այն պատճառների մասին, որոնց պայմաններում առկա խնդիրները համախմբելը և համագործակցության միջոցով կարգավորելը բարդանում է։ Մենք գիտենք, որ, աշխարհի տարբեր գնահատողների դասակարգմամբ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով՝ մեր գնողունակությունը խիստ ցածր է: Եթե մենք խոսում ենք զարգացման շուկաների մասին, չենք կարող անտարբեր լինել այս կամ այն փաստի նկատմամբ, և պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև անվտանգ, ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղը ամրացնելու համար։ Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք  անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։

Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է։ Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է։ Ուզում եմ հատուկ նշել, որ  անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է  այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում։

ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, ես կարծում եմ կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Մի քանի թվեր ասեմ, որ պարզ լինի, թե ինչու է այդպես։ Մենք ունենք մոտ 2 մլրդ 400 մլն դոլար 2018թ արդյունքներով, և եթե դրանից հանենք լեռնահանքային ոլորտը, ինչու եմ ասում հանենք, որովհետև եթե ունենք բարսայական ապրանք, շուկան կարևոր չէ։ Այսօր դրա գնորդը կարող են լինել եվրոպացիները, վաղը չինացիները, պահաջարկը շատ պայմանական է։ Մնացյալ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման կառուցվածքին նայելով՝ մենք պետք է հիշենք, որ առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Եթե ծառայությունների արտահանմանն ենք անդրադառնում, ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Դրա մեջ 60 տոկոսն այն ծառայություններն են, որոնք կապակցված են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների  հետ, և այդ 1մլրդ 200 մլն դոլար ստեղծվող արժեքը իր հերթին ավելի քան 45 տոկոսով ապահովում է Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների հաշվին։ Այստեղ կարևորը այն է, որ մենք վերջին տարիներին մենք ունենք էական դիվերսիֆիկացիա:

Խոսելով այս ամենի մասին՝ ես ուզում եմ չափազանց կարևորել բազմազանեցումը և՛ տնտեսության և՛ արտահանման և՛ շուկաների, արտահանման որպես ապրանքներ, տնտեսության՝ որպես արտադրող ոլորտներ, շուկաների՝ որպես մեր ապրանքների համար պահանջարկ ներկայացնող շուկաներ։

Ի՞նչ պետք է անենք Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար։ Առանց դրա մենք չենք կարողանալու փոխել մեր մրցունակության ցուցանիշը և փոխել մեր տեղն աշխարհում։ Ինչպե՞ս պետք է դա անել։ Մենք առանձին քննարկում հանդիպում ունենք վաղը, որը նվիրված է լինելու այդ համագործակցությանը և հնարավոր եղանակներին։ Պարզ պատասխանն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքնատեսակները լավագույնս ձևով կարողանանք ներկայացնել արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ հանդիպումներ ենք ունենում արտադրողների հետ, 12 ոլորտ ենք առանձնացրել, որոնք արտադրական հնարավորություններ ունեն։ Դրանցից յուրաքանչյուրին այնպիսի աաջակցություն պետք է ցուցաբերենք, որ իրենք կարողանան ճիշտ ներկայանալ. նրանք  ունեն արտադրական էական ներուժ, և եթե որևէ տեղ իրենց գիտելիքները չեն բավարարում, պետք է օգնենք, որ լրացնեն, եթե որևէ տեղ իրենց կապերը չեն բավարարում, պետք է օգնենք, որ այդ կապերը ստեղծվեն, որովհետև արտադրական կազմակերպությունները շատ հետաքրքրիր օրգանական միավորում են, որտեղ համախմբված են տեխնոլոգիական գիտելիքներ, համագործակցություն, իրենց արտադրանքի և այդ ատրտադրանքի զարգացման  վերաբերյալ որոշակի պատկերացումներ։ Եթե դրանցից որևէ մեկի հետ ինչ որ բան է տեղի ունենում, դա վերականգնելը գրեթե հնարավոր չէ, կամ  շատ դժվար է։

Կա  երկու հիմնական ուղղություն դա անելու․ հայ արտադրողներ, որոնք ուզում են գալ Հայաստան և ունեն որոշակի արտադրանք,կամ ունեն այդ արտադրանքը Հայաստանում արտադրելու հնարավորություն, սակայն ունեն սահմանափակ գիտելիքներ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

Երկրորդ՝ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման ավելի կարևոր հատվածում պիտի գտնենք այն ներդրողներին, անկախ սփյուքահայ լինելուց, ներդրողներ, ովքեր ունեն հետաքրքրություններ այլ շուկանեում. նրանց պետք է հուշել, թե ինչու  է իրենց համար ավելի շահավետ արտադրանք արտադրել Հայաստանում և ներկայացնել  այլ շուկաներում։ Չափազանց կարևոր է այդ ներդրողներին գտնելը և Հայաստան բերելը։

Մենք այդ աշխատանքը պետք է անենք միասին։ Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախային կազմակերպություններին և արտադրողներին, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր։

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու մեր հաջողությունը․ պետք է միասին որոշենք ուղղությունները և շարունակենք համագործակցել»։  

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00