«Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» պետություն-մասնավոր քննարկում

30 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է.«Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»:

Տիգրան Խաչատրյանը գործարարներին և դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է. «Իմ գործընկերոջ հետ քննարկումներ ենք նախաձեռնել արտաքին տնտեսական հարցերում հաղորդակցման բարելավման վերաբերյալ։ Առանց ճիշտ հաղորդակցման, մեր նպատակների, առկա հնարավորությունների և կարիքների վերաբերյալ տեղեկատվության  արդյունավետ փոխանակման՝ չենք կարող նեդաշնակեցնել մեր գործողությունները և ստանալ շոշափելի արդյունքներ՝ ավելացնելու ներդրումների ծավալները և արտաքին շուկաներում լավագույնս իրացնելու Հայաստանում ստեղված նյութական և ոչ նյութական արտադրանքը»:

Քննարկման ընթացքում գործարարները և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկրի ներդրումային և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավման և հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցերի առնչությամբ։

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00