Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը հանդիպել են մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

05 Սեպտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել են հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։

Հանդիպման մասնակիցները գյուղոլորտում առավել արդիական խնդիրների թվում մասնավորապես նշել են առաջնային սերմնաբուծության զարգացման, հանրապետության տարածքում արտադրված՝ բարձր որակ ապահովող սերմացուների ծավալների ավելացման, վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման և թունաքիմիկատների որակի վերահսկման, գյուղմթերքի պահեստավորման և փաթեթավորման կետերի, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների հիմնման կարևորությունը:

Անասնաբուժության ոլորտում ընդգծվել է համայնքները սպասարկող անասնաբույժների հաստիքների ավելացման և անասնաբուժական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն առնչվող հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում պետական օժանդակության շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպութունների աջակցությամբ ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունավետությանը:  

Մարզպետարանների ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների թվում էր նաև ոռոգման ջրի սակավությունը, ինչը որոշ մարզերում լուրջ խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Կարևորելով մարզպետարանների հետ ակտիվ համագործակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ` Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները:  

 

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00