Երևանում անցկացվել է «Բերքի տոն. գյուղական կյանքի և ավանդույթների վեցերորդ» փառատոնը

16 Սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 14-ից 15-ը Երևանում անցկացվել է «Բերքի տոն. գյուղական կյանքի և ավանդույթների վեցերորդ» փառատոնը, որը կազմակերպել էր «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը և Վարոս Սիմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:  Այս տարվա փառատոնին մասնակցում էին շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և արտերկրից: Այս տարվա փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նա շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և արտերկրից ժամանած հյուրերին միջոցառումը մեծ տոնի վերածելու համար: Այնուհետև էկոնոմիկայի փոխնախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակից ֆերմերների հետ:

Փառատոնին ֆերմերները ներկայացրել են իրենց բերքն ու բարիքը ողջ բազմազանությամբ՝ թարմ մրգի ու բանջարեղենի, պանրի, գինիների, զանազան հյութերի և յուղերի, տարատեսակ մրգերից պատրաստված չրերի, էկոլոգիապես մաքուր օճառների և կոսմետիկ այլ միջոցների լայն տեսականի, թխվածքներ, համեմունքներ, բուսական թեյեր և դեղաբույսեր: Ցանկացողները կարող էին համտեսել տեղում պատրաստվող տարբեր ուտեստներ, այդ թվում՝ արցախյան խոհանոցի հանրահայտ ժենգյալով հացը: Միջոցառմանը կազմակերպվել էր նաև ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք:

Միջոցառումն ուղեկցվել է ավանդական համերգային ծրագրով, երեխաների համար նախատեսված ժամանցային խաղերով և պարային համարներով: Միջոցառման ընթացքում անց է կացվել նաև մրցանակաբաշխություն:

Բերքի փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները ու հնարավոր ներդրողները կարող են հանդիպել փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00