ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ

11 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։

Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։

Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, հյուրերի խնդրանքով ներկայացրել որոշ մանրամասներ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաև զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային  դոնորների համայնքի հետ համագործակցության ձևաչափը։ Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00