Ավագ Ավանեսյանն ընդունել է ամերիկահայ ճանաչված գիտնական, Կոլումբիայի համալսարանի դասախոս Արմեն Քերլոփյանին

14 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է ամերիկահայ ճանաչված գիտնական, Կոլումբիայի համալսարանի դասախոս Արմեն Քերլոփյանին, ով օրերս մասնակցել է Երևանում կայացած «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։

Դոկտոր Քերլոփյանը մասնագիտական ծառայություններ մատուցող, բիզնեսի փոխակերպումներ իրականացնող, թվային տեխնոլոգիաների հիման վրա նորարարություններ ներդրող Genpact միջազգային ընկերության գլխավոր գիտաշխատող է և Data Science Bowl-ի համահիմնադիրը։ Նա պատրաստակամություն է հայտնել, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, նպաստել Հայաստանում հեռանկարային ծրագրերի նախաձեռնմանը և իրականացմանը։

Արմեն Քերլոփյանը զրույցի ժամանակ ասել է, որ այցելել է մի քանի համալսարան՝ ծանոթանալու Հայաստանի մասնագիտական ներուժին, նաև հանդիպումներ է ունեցել դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իր կարծիքով, դեղագործական ոլորտը ճիշտ մարտավարության, հաշվարկների և գործողությունների արդյունքում կարող է զարգացման լավ հեռանկարներ ունենալ: Սակայն որևէ ոլորտում հաջողություն ունենալու համար, ըստ  Արմեն Քերլոփյանի, մարդկային կապիտալից, ենթակառուցվածքների զարգացումից, նպաստող օրենսդրությունից, նորարարական գաղափարներից  և բազմաթիվ այլ կարևոր նախապայմաններից զատ, անհրաժեշտ է գաղափարի շուրջ միասնական համախմբվածություն: Նաև, նրա համոզմամբ, Հայաստանի մասին պետք է խոսել, որ լսեն ու գան, և պետք է գան ու տեսնեն, որ լսածը ճիշտ է, որ Հայաստանում աշխատելը հաճելի է, որ այստեղ աշխատանքը կհաջողվի, որովհետև իրենց խնդիրները կլուծվեն:

Ավագ Ավանեսյանը համառոտ ծանոթացրել է հյուրին վերջին շրջանում Հայաստանի ներդրումային գրավչության ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, նաև տեղեկացրել, որ Հայաստանում գործում են նշված խնդիրներով զբաղվող պետական ու մասնավոր կառույցներ։ Նա առաջարկել է հանդիպել և կապ հաստատել այդ կառույցների ղեկավարների հետ, այդ թվում նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ երկրի տնտեսական վիճակի և զարգացման հեռանկարների խորքային հետազոտությունների համար կառավարությունը մտադիր է ստեղծել պետական վերլուծական կենտրոն, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է։  Ավագ Ավանեսյանը մասնագիտական խորհուրդ է հարցրել Արմեն Քերլոփյանից, թե  ինչպե՞ս ապահովել պետական կենտրոնի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, միաժամանակ չվնասելով մասնավոր կենտրոնների աշխատանքին:

Զրուցակիցները պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել և շարունակել համագործակցությունը նշված խնդիրների ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00