Տիգրան Խաչատրյանը և Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ. մշակվել է խնդրի կարգավորման նախագիծը

16 Հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 15-ին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի խաղողագործներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ներկայացուցիչներ մարզպետարանից։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խարջի» տեսակի խաղողի մթերման գնի և մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարելու վերաբերյալ: Մթերման արժեքն արագ վճարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։

Նախատեսվում է, որ վերը նշված որոշման նախագիծը կքննարկվի և կընդունվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00