Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցը․ Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով

18 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության նախաձեռնության «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ծրագիրը շատ կարևոր իրողություն է, քանի որ նմանատիպ միջազգային դասընթաց առաջին անգամ է իրականացվում Հայաստանում՝ վստահություն հայտնելով, որ այն կդառնա հիմնաքար, և զբոսաշրջությանը նվիրված նմանատիպ դասընթացները կշարունակեն անցկացվել Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն իր հերթին նշել է, որ Զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը ենթադրում են ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում և երկրի ճանաչելիության բարձրացում, այլև մարդկային հմտությունների զարգացում՝ միջազգային ասպարեզում մրցակցելու համար: Այս համատեքստում նա կարևորել է ամառային դպրոցի ընթացքում գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Ամառային դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 18-21-ը՝ Երևանում և Դիլիջանում: Դասընթացի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին վերաբերող հաջողված ծրագրեր, կայունությանը, թվային նորարարությանը և հարակից թեմաներին վերաբերող խնդիրներ: Չորրորդ օրը մասնակիցները կայցելեն Սյունիք՝ Տաթևի վանական համալիր:

Միջոցառումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ծրագրի (PM4SD), Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի (FEST) և Եվրոպական ճամփորդական հանձնախմբի (ETC), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության շնորհիվ:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00