Քննարկվել են Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

10 Մարտի, 2020

Մարտի 10-ին, Երևանում՝ «Ամերիա» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդաժողով՝  նվիրված Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության ոլորտի ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության,  ՀՀ Ազգային Ժողովի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք։  

Խորհրդաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։

Միջոցառման սկզբում «Ամերիա» ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է խորհրդատվական ծառայության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտության շնորհանդեսը՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում, ներկա իրավիճակ, սպասումներ, նախասիրություններ, կարիքներ» խորագրով, որը երկրորդն է 2013 թվականին իրականացված նմանատիպ հետազոտությունից հետո։

Հետազոտության հաշվետվության մեջ ներկայացվում է ոլորտի ներկա վիճակը և սպասումները, ՓՄՁ նորարարական և ավանդական ներդրումները, ինչպես նաև ՓՄՁ ոլորտին անհրաժեշտ խորհրդատվական և մասնագիտական ծառայությունները։

Շնորհանդեսից հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պանելային քննարկման ձևաչափով հարցադրումներ ուղղել  բանախոսներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, «Ամերիա» ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանին։
Միջոցառման մասնակիցները կարևորել են ՓՄՁ-ների դերը տնտեսության զարգացման գործում, անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած  խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը:

Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ բավականին հետաքրքիր հետազոտություն է իրականացվել։ Նա կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ հետազոտության մեջ առկա է չոր վիճակագրություն, ինչպես նաև ուսումնասիրված են ձեռներեցների կարծիքները՝ վերջիններիս ակնկալիքների շուրջ, և ավելացրել․ «Ստացված տեղեկատվությունը հաստատում է այն գործողությունները և այն ուղղությունները, որ մենք վերցրել ենք ռազմավարությունը մշակելիս»։

Այնուհետև փախնախարարը շատ կարճ ներկայացրել է ՓՄՁ զարգացման ռազմավարության չորս հենասյուները՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, շուկաների հասանելիություն, կարողությունների զարգացում և միջավայրային, կառուցվածքային փոփոխություններ։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է Հայաստանում բարձր արտադրողական և նորարարական փոքր և միջին ձեռնարկատիրություն ձևավորելու կարևորությունը, ինչպես նաև նշվել, որ պետք է համախմբել ուժերը նախանշված նպատակներին հասնելու համար։

Հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնք, փոխնախարարի խոսքով, հաշվի կառնվեն ռազմավարության վերջնական տարբերակում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00