Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

16 Հունիսի, 2020

Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության ՏԱՍՍ–Ուրալ մամուլի կենտրոնից ուղիղ հեռարձակմամբ հունիսի 16–ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Սվերդլովսկի մարզի Միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի գլխավորությամբ, կայացել է տեսաժողով` նվիրված Սվերդլովսկի մարզի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին։    

Տեսաժողովին մասնակցել են երկու կողմերի պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ։ 

Վարոս Սիմոնյանը և Վասիլի Կոզլովը իրենց ողջույնի խոսքում գոհունակություն են հայտնել նման ձևաչափով երկխոսության կազմակերպման առիթով` նշելով, որ այն սկիզբ կդառնա արդյունավետ գործակցության նոր փուլ սկսելու համար։

Վասիլի Կոզլովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին տեսաժողովի առաջարկն ընդունելու համար և տեղեկացրել, որ այս նախաձեռնությունը բիզնեսի պահանջն է և մարզի ավելի քան 50 կազմակերպություններ և ընկերություններ արդեն իսկ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի գործընկերների հետ համագործակցության իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ։ Նա առանձնացրել է գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներդրումների, առողջապահության, կրթության ոլորտները և այլն։ Այդ առնչությամբ նախատեսվում են քննարկումներ նաև Հայաստանի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև գործարարների հետ` հստակեցնելու փոխշահավետ գործակցության շրջանակները։

Վարոս Սիմոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի և իր անունից շնորհակալություն է հայտնել Սվերդլովսկի մարզպետին և կառավարությանը` Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնության համար` նշելով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը միշտ կարևորվել են Հայաստանի կառավարության կողմից և Սվերդլովսկի մարզը այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել, ինչի վկայությունն է Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև կնքված և արդեն ավարտվող 10 տարվա համագործակցության համաձայնագիրը։  Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի միջև համագործակցության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում է և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել նոր համավարակով պայմանավորված դժվարությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։      

Տեսաժողովի ընթացքում քննարկում է ծավալվել Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Ներկայացվել են համագործակցության առաջարկներ զբոսաշրջության, օրգանիկ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում,  պտուղ–բանջարեղենի մատակարարման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև քննարվել են կողմերի ներդրումային հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հստակեցնել և փոխանակել համագործակցության ցանկություն հայտնած ընկերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն, նաև, համավարակը հաղթահարելուց հետո, կազմակերպել համապատասխան պաշտոնյաների, գործարարների, տուրօպերատորների և լրագրողների փոխադարձ այցեր` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։ 

Տեսաժողովն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00