Ամփոփվել են սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողների հավատարմագրման դասընթացի արդյունքները

23 Հունիսի, 2020

«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հունիսի 17-ից 19-ը կազմակերպել է սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատոր) հավատարմագրման եռօրյա դասընթաց, որը վարել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի պրոֆեսորներ Անդրեաս Մելիքյանը և Համլետ Մարտիրոսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի Սյունիքի մարզային բաժնի խորհրդատու Լևոն Մկրտչյանը։ 

Դասընթացի հիմնական թեմաներն էին` հացահատիկային, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի դաշտային հետազոտությունների կազմակերպումը: Մասնակիցների ուսուցման ընթացքում ներկայացվել է արտոնագրված և օգտագործման թույլտվություն ստացած սորտերի ապրոբացիոն աշխատանքների կազմակերպումը դաշտային պայմաններում՝ համաձայն դրանց համար նախատեսված հրահանգների։

Դասընթացը հաջողությամբ ավարտած 21 մասնակիցների կտրվի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի)  վկայագիր։ Դասընթացավարներին Սերմերի գործակալության կողմից հանձնվել են շնորհակալագրեր։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00