ԱՀԿ քարտուղարությունում ներկայացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Ծառայությունների առևտրին առնչվող փաստաթուղթը

23 Սեպտեմբերի, 2020

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի 97-րդ լիագումար նիստի շրջանակներում սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ Ծառայությունների առևտրին առնչվող «Փաստացի ներկայացում» փաստաթղթի քննարկումը:

Փաստաթուղթը պատրաստվել է ԱՀԿ քարտուղարության կողմից, ԱՀԿ ընթացակարգերի համաձայն՝ հայկական և եվրոպական կողմերի ակտիվ մասնակցության և համագործակցության շնորհիվ։

Փաստաթուղթը ներառում է ՀԸԳՀ ծառայությունների առևտրի մասի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և նպատակ ունի ապահովելու ՀԸԳՀ-ի՝ որպես առևտրի տարածաշրջանային համաձայնագրի թափանցիկությունը։

Նիստը, որին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաներ, ՀՀ և ԵՄ կողմի ներկայացուցիչներ, անցկացվել է տեսակապի միջոցով։

Նիստին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա հանդես է եկել համապատասխան զեկույցով։  

«Փաստացի ներկայացում» փաստաթղթի ներկայացման և քննարկման ընթացքում ելույթ են ունեցել ԱՀԿ մի շարք անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել կատարված աշխատանքը և ներկայացված փաստաթուղթը։ Վերջիններս նաև շնորհակալություն են հայտնել հայկական և եվրոպական կողմերին՝ ներկայացված հարցադրումներին տրված պատասխանների համար։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00