ՀԳՌԿՄ 2 ծրագրի շրջանակում բացվել է անասնաբուժական ու գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և մուլյաժներով կահավորված լսարան

09 Ապրիլի, 2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) ապրիլի 8-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) 2-րդ ծրագրի շրջանակում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան։

Լսարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ՀԱԱՀ ներկայացուցիչներ։

Լսարանը համալրված է լինելու գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մուլյաժները պատրաստված են հաշվի առնելով կենդանիների անատոմիական առանձնահատկությունները, նորարարական նյութերի և էլեկտրասնուցման շնորհիվ դրանք ստեղծում են իրական օրգանների տպավորություն:

Օգտագործելով նմանատիպ մուլյաժներ` այլևս կարիք չի լինի ուսուցողական նպատակներով սպանդանոցից բերել սպանդի ենթարկած կենդանիների օրգաններ, որոնց պահպանման և օգտագործման ժամկետները խիստ սահմանափակ են և պահանջում են հատուկ պայմաններ:

ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել արհեստական սերմնավորման և անասնաբուժական գործիքներ, ուսումնական սարքավորումներ, մանրադիտակ՝  նախատեսված կենդանիների սերմնահեղուկի ստուգման համար: Նախատեսվում է նաև ձեռք բերել շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համակարգչային սարքավորումներ։

Հետագայում այս մասնաշենքում կստեղծվի մեծ կարողություններով հագեցած անասնաբուժության գիտակրթական ժամանակակից կենտրոն։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ այս ուսուցողական նյութերի միջոցով ուսանողները նախ կսովորեն կենդանիների հետ ճիշտ վարվել ու աշխատել բնականին շատ մոտ մուլյաժների վրա, և ապա՝ նոր ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները կիրառել կենդանի կենդանիների վրա։

«Այս լսարանը նախատեսված է ոչ միայն ուսանողների, այլև մասնավոր անասնաբույժների համար, որոնք կցանկանան շարունակական ուսուցում անցնել և ընդլայնել իրենց գիտելիքները», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ այն մասնաշենքը, որում բացվել է լսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հատկացրել է հիմնականում անասնաբուժական հատվածի համար, որպեսզի իրականացվի ուսուցում ոչ միայն ուսանողների, այլև պրակտիկ անասնաբույժների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել արհեստական սերմնավորման, վերարտադրողականության, ծննդօգնության և այլ հմտություններ։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է նմանատիպ սարքավորումների ներդրման կարևոր նշանակությունը, քանի որ դա թույլ կտա ուսանողներին չկտրվել իրականությունից և ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն մասնագիտական շուկայում ունենալ մեծ պահանջարկ։ 

Նույն օրը ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը և պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդգծել է նման կառույցների կարևորությունը գյուղատնտեսության զարգացման գործընթացում:

«Մենք այսօր, այս համայնքում անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի հիմքը դրեցինք։ Նմանատիպ ենթակառուցվածքները երաշխավորում են, որպեսզի անասնաբուժական և գյուղատնտեսական ծառայությունները զարգանան Հայաստանում, մուտք գործեն մասնավոր ծառայությունների մատուցման շուկա, ինչպես նաև ապահովեն գյուղատնտեսական սարքավորումների և  խորհրդատվության հասանելիությունը համայնքում և մարզում։ Տեղի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ հարևանությանբ գործում է անասնաշուկա և բավականին մեծ պահանջարկ կա նաև նմանատիպ ծառայությունների», - նշել է նա։ 

Մասնագիտացված կենտրոնը նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, ինչն, իր հերթին, խթանելու է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացումը: 

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է նաև շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ:

Հիշեցնենք, որ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակներում սա արդեն երկրորդ կենտրոնն է․ առաջինը բացվել է Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00