Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Լոռու մարզում ներկայացրել է գյուղոլորտի պետօժանդակության ծրագրերը

09 Հուլիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը երկօրյա այցով Լոռու մարզում է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու նախարարության կողմից նախատեսվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով։ Այցին միացել էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։

Այցը մեկնարկել է Լոռու մարզպետարանում կազմակերպված հանդիպում-քննարկումով, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, համայնքների ղեկավարներ և ֆերմերներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Մեր այցի կարևոր նպատկներից է ոչ միայն իրազեկել հանրությանը գործող ու նախատեսվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, այլև լսել ձեր առաջարկներն ու դիտողությունները ծրագրերի բարելավման վերաբերյալ, ծանոթանալ Լոռու մարզում առկա խնդիրներին ու խոչընդոտներին և միասին գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները»։

Ներկայացնելով Լոռու մարզի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանը ընդգծել է, որ  մարզում վերջին տարիներին գյուղատնտեսությունը զարգացել է էքստենսիվ և ինտենսիվ կերպով․ պետաջակցության ծրագրերով մարզում ավելացել են ոչ ավանդական և եկամտաբեր գյուղատնտեության ճյուղեր, կառուցվել են «խելացի» անասնաշենքեր և ավելացել հակակարկտային ցանցերը։

Նախարարության գյուղատնտեության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համառոտ ներկայացրել է բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերն ու ընթացիկ արդյունքները։ Անդրադառնալով տավարաբուծության զարգացման ծրագրի ընթացիկ արդյունքներին՝ նա նշել է, որ ծրագրով արդեն իսկ ձեռք են բերվել շուրջ 1100 գլուխ տոհմային կենդանիներ։ 

«Հատուկ պայմաններ տնտեսության վերաբերյալ տվյալ ծրագրի շրջանակներում սահմանված չեն։ Տավարաբուծությամբ զբաղվող այն տնտեսավարողները, որոնք ունեն փորձ և ցանկանում են բարելավել կենդանիների ցեղային կազմը, տվյալ ծրագրով կարող են ձեռք բերել բարձրարժեք տոհմային կենդանիներ», - նշել է Լևոն Տեր-Իսահակյանը։

Գառնիկ Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներին։ Նա նշել է, որ ներկա պահին պետական պատվերի շրջանակում հանրապետությունում իրականացվում են պատվաստումեր սիբիրախտ, դաբաղ և խշխշան պալար հիվանդութունների դեմ, ինչպես նաև լեյկոզի և բրուցելյոցի ախտորոշիչ միջոցառումներ։ «Լոռու մարզում համաճարակային վիճակը կայուն է, տվյալ պահին իրականացվում են դաբաղի պատվաստումներ»,- հավելել է  Գառնիկ Հովհաննիսյանը։

Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին նշել է․ «Այս ծրագիրը շատ լավ գործիք է կենդանիների գլխաքանակի, նրանց տեղաբաշխվածության և շարժի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն ունենալու, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունները և հետագծելիության հիմունքներով նաև սննդամթերքի անվտանգությունը վերահսկելու համար»։

Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը ներկայացրել է Նախարարության խորհրդատվական հատվածի աշխատանքները։ Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ:

Քննարկումից հետո Տիգրան Գաբրիելյանն այցելել է Վանաձորում գործող կաթի վերամշակման գործարան, որի սեփականատեր Գագիկ Մանուկյանն օգտվել է գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոլիզինգի և այլ ծրագրերից, որոնց շնորհիվ կարողացել է ընդլայնել արտադրական կարողությունները։ Ծրագրերի շահառուն նշել է, որ օրական մթերում է մոտ 5 տոննա կաթ՝ 1 լիտրը 150 դրամով, առաջիկայում ցանկանում է ձեռք բերել լրացուցիչ ժամանակակից սարքավորումներ՝ կաթի ընդունման ծավալներն ավելացնելու նպատակով։

Այնուհետև, Տիգրան Գաբրիելյանն այցելել է 2020 թվականի ամռանը հիմնված «Տաշիր Ագրո» ՓԲԸ։ Ընկերության տնօրեն Արմեն Ավետիսյանի խոսքով՝ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում ընկերությունը Չեխիայից ներկրել է կաթնամսատու ուղղության 224 սիմենթալ ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Հետագայում նպատակ ունեն ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ՝ տնտեսությունն ընդլայնելու և կենդանիների գլխաքանակը մինչև 1000-1200 գլուխ ավելացնելու նպատակով։

Հետագայում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ նախատեսվում է մշակել կրթական ծրագրեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համագործակցելու և պրակտիկ աշխատանքները «Տաշիր Ագրո» ՓԲԸ տնտեսությունում իրականացնելու նպատակով։

Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման արշավները կկրեն շարունակական բնույթ և կընդգրկեն ՀՀ բոլոր մարզերը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00