Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խորհրդարանականների հետ

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներին: Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման և Հայաստան այցի համար:

Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Նախարար Կարայանի խոսքով` կա ներուժ էլ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր ողջույնի խոսքում նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առանցքային դեր ունի թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով: Կողմերը կարևորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի ազատ շարժի ձևավորման համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Կոմիտեի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:

Հանդիպման ավարտին, նախարար Սուրեն Կարայանը հերթական անգամ պաշտոնյաներին է ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովը ուրախությամբ նշել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00