Սուրեն Կարայանը հանդիպել է ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 29-ին հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնկացել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյան և մի շարք ներգնա տուրօպերատորներ:

Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտը առկա ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի.այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները: Նախարար Սուրեն Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00