Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ հայ ապրանքատեսակների համար

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնարավորությունները: 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է: Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային ցանցերի հետ համագործակցության միջոցով դրանց մատակարարման հեռանկարները և կենտրոնի պահեստային հնարավորությունները:

Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է կենտրոնի գործունեությունը, որի տարածքում անձամբ շրջայց է կատարել: Նախարարի խոսքով` այդ ներուժի գրագետ օգտագործումը շոշափելի դրական արդյունքներ կարող է գրանցել:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում լոգիստիկ կենտրոնի ձևավորման շուրջ, որը կհեշտացնի եվրոպական շուկայում հայկական ընկերությունների ներկայացվածությունը և արտահանման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը առաջիկայում կներկայացնի հայկական այն ընկերությունները ցանկը, որոնց ապրանքատեսակները որակական չափանիշներով կհամապատասխանեն եվրոպական շուկայի պահանջներին և հետաքրքրված կլինեն` ներկայացվելու ցուցահանդեսային կենտրոնում:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00