Ներդրողներին և գործարարներին հետաքրքրող տեղեկատվությունը կդառնա առավել թափանցիկ ու հասանելի

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։

Համագործակցության մեկնարկը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։ Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։ Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետական աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։

Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։

Հանդես գալով որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկեր՝ B4B.am կենտրոնը տեղեկատվական ու խորհրդատվական բնույթի աջակցություն կցուցաբերի թե՛ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպություններին, թե՛ ներդրումների կարիք ունեցող տեղական ընկերություններին՝ իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում։

Առաջիկա ամիսներին կմշակվի նաև B4B Pro համակարգի ներդրման մեխանիզմը, որը ներդրողներին և գործարարներին թույլ կտա առցանց եղանակով ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ տնտեսության առանձին ոլորտների, շուկաների և ընկերությունների վերաբերյալ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծեց, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00