Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի հետ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է նախարարի տեղակալին և նշել, որ հանդիպումը լավ առիթ է` քննարկելու թե′ երկկողմ առևտրատնտեսական կապերը, թե′ ՀՀ վարչապետի` ՌԴ առաջիկա այցի օրակարգային կետերը:

Ալեքսեյ Գրուզդևը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդակցական կոմիտեի առևտրային քաղաքականության ենթակոմիտեի աշխատանքների ուղղությունները և արդյունքները:

Նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցերի` համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում, դրամական փոխանցումների գործընթացի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում սերտ համագործակցություն, արդյունաբերական կոոպերացիաների հիմնում, ներմուծման փոխարինում, արտահանման աճ: Կողմերն արձանագրել են, որ հնարավոր է էլ ավելի բարձր տեմպ հաղորդել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին: Սուրեն Կարայանը կարևորել է նաև Իրանի հետ սահմանագծին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության համատեքստում:

Սուրեն Կարայանը և Ալեքսեյ Գրուզդևը քննարկել են երկկողմ հետարքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00