Ներկայացվել է Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման ծրագիրը

16 Փետրվարի, 2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման ծրագրի ներկայացումը, որին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։

Նախաձեռնության նպատակն է նվազեցնել հետբերքահավաքային կորուստները, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում և նպաստել գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացվի գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ձևավորմանը նպաստող ռազմավարական մոտեցումների փաթեթ, համապատասխան առաջարկներով և ճանապարհային քարտեզով։ Գործողությունների պլանը կմշակվի  Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է Հայաստանում լոգիստիկ կենտրոնների ստեղծման կարևորությունը, այդ թվում՝ սննդի անվտանգության տեսանկյունից․ «Մենք սահմանել ենք խնդիր, որն ամրագրվել է նաև Կառավարության ծրագրում՝ հիմնել լոգիստիկ կենտրոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բավարարել արտաքին շուկաների պահանջարկը, դիվերսիֆիկացնել շուկաները և մուտք գործել նոր մատակարարման շղթաներ», - նշել է Արման Խոջոյանը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանը իր խոսքում նշել է․ «Հնարավոր չէ գերագնահատել  առաջնային գյուղատնտեսությունը դերը Հայաստանում տնտեսական աճի ապահովման և գյուղական համայնքների զարգացման առումով։ Արդյունավետ հետբերքահավաքային արժեշղթան առաջնային գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից է։ ՎԶԵԲը պատրաստակամ է ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրողներին համապատասխան բիզնես ծրագրերի առկայության դեպքում»:

Հայաստանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը շեշտեց «Պարենային անվտանգության ապահովման համար մերօրյա բարդ գլոբալ միջավայրում կարևոր է միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, պարենային անվտանգության համակարգերի ճկունությունը բարձրացնելու համար: Այդ իսկ պատճառով կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի հավաքման և բաշխման կենտրոններ»:

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը նշել է․ «Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը կենտրոնացած է փոքր ֆերմերների շրջանում, որոնց մոտ հետբերքահավաքային կորուստները տատանվում են 20-30% սահմանում, մյուս կողմից` Հայաստանում գյուղմթերքի իրացման առկա շղթաները թերզարգացած են և շատ դեպքերում անհնար է լինում դիտարկել անվտանգային, պլանավորման և սպառման կարևորագույն դրույթներ: Մթերման կայանների հիմնման ծրագրով թիրախավորվելու են հենց այսպիսի խնդիրների հաջորդական լուծումների վերհանում»:

Տվյալների հավաքագրման փուլում նախատեսվում են այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր և համայնքներ, հարցազրույցներ և մասնագիտական քննարկումներ տարբեր բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, տվյալների հավաքագրում և վերլուծություն, որի հիման վրա կմշակվի գյուղմթերքի լոգիստիկ կենտրոնների (մթերման և բաշխման կենտրոններ) ձևավորման համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումների նախագիծը։

Հայաստանի ներդրումային խորհրդի գործունեությունն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00