«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակներում, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն ՀՀ դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում,  վարկի մարման մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի, խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի արտոնյալ ժամկետով։

Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետության կողմից կարող է տրամադրվել նաև 10 % համաֆինանսավորում, իսկ ֆիզիկական անձանց խոզաբուծության, թռչնաբուծության, ոչ տոհմային ոչխարաբուծության ու այծաբուծության  զարգացման նպատակով՝  30 % համաֆինանսավորում։

Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 % տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։

Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տնտե­սավարողներին տրամադրված հավաստագիրը: Հավաստագրման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»«Կոնվերս բանկ», «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ, «Կամուրջ» ՈԻՎԿ, «Անիվ ՈՒՎԿ», «Ագրոլիզինգ ՍՊԸ», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրից օգտվելու ուղեցույց

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝  011 524 610, Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն` 011 52 52 32 հեռախոսահամարով:

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00