FAO

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՄԱԿ-ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS

 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից է, որն առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: 1945 թվականին հիմնադրված կազմակերպությունն այսօր ունի 194 անդամ երկիր և իր գործունեությունն է ծավալում ավելի քան 130 երկրներում:

Հայաստանի Հանրապետությունը ՊԳԿ-ին անդամակցում է 1993 թվականից, կազամակերպության ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվել է 2004 թվականին:

2016-2020 թվականների համար Հայաստան-ՊԳԿ համագործակցության Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը ներառում է երեք առաջնահերթ ոլորտ․
1) բնական պաշարների կայուն օգտագործում, աղետների ռիսկի նվազեցում և կառավարում,
2) կենդանիների առողջություն, բույսերի պաշտպանություն և սննդամթերքի անվտանգություն ու որակ,
3) պարենային ապահովություն, սնուցման ապահովություն և աղքատության հաղթահարում:
 

Իրականացվող ծրագրեր

 

  • Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում
    Նպատակը. աջակցություն Հայաստանում արտադրվող և սպառվող սննդամթերքի որակի և անվտանգության բարելավմանը և միջազգային առևտրի ոլորտում մրցունակության բարձրացմանը:
     
  • Տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ պարենային անվտանգությունը և թերսնումը նվազեցնելու նպատակով սնուցմանն ուղղված սոցիալական պաշտպանության ծրագրի նախագծման և իրականացման հարցում
    Նպատակը. աջակցություն ՀՀ կառավարությանը և համապատասխան շահառուներին`նախագծելու և իրականացնելու սնուցմանն ուղղված սոցիալական պաշտպանության ծրագիր`պարենային անվտանգությունը և թերսնումը թիրախային մարզերում նվազեցնելու նպատակով:
  • Պարենի կորուստների և թափոնների ծավալի կրճատման ռազմավարություն
    Նպատակը. ծրագրի իրականացման վայրերում պարենի կորուստների և թափոնների ծավալի կրճատման խթանում, որը կնպաստի կլիմայի փոփոխության ազդեցության նվազմանն ուղղված ազգային ջանքերի իրականացմանը և արտադրության աճի համար սննդամթերքի ազգային համակարգերի վրա ճնշման մեղմմանը:
  • Աջակցություն բույսերի վնասատուների հսկողության և բուսասանիտարական ազգային սերտիֆիկացման համակարգի բարելավմանը
    Նպատակը. աջակցություն բուսասանիտարական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, որոնք անհրաժեշտ են կլիմայի կայուն փոփոխությունների անցումների համար՝ հասցեագրելու կլիմայի փոփոխության այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են բույսերի վնասատուների ազդեցությունը սննդի համակարգերի և առևտրի վրա:  
  • Աջակցություն գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակմանը
    Նպատակը. գյուղատնտեսության, գյուղական շրջանների զարգացման և հողատարածքների վերաբերյալ քաղաքականությունների բարելավում, քաղաքականությանն ուղղված միջոցառումների համար իրականացման մեթոդների առաջարկում:
  • Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում
    Նպատակը.  ծրագիրը ի մի կբերի կարողությունների զարգացման, քաղաքականությանն առնչվող երկխոսության և պարենային ապահովության ու սնուցման ռազմավարությունների մասին իրազեկման լավագույն փորձի օրինակները և գործիքները, այդ թվում՝ սնուցման նկատմամբ զգայուն սոցիալական պաշտպանության և դպրոցական սննդապահովման ծրագրերը: Տարածաշրջանային` Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան:
  • Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում
    Նպատակը. աջակցել Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգին հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից տարվող ջանքերին՝ թիրախային մարզերի խոցելի համայնքների և դրանց բնակիչների մարդկային անվտանգության հիմնական պատճառները հասցեագրելու միջոցով՝ բարելավելով նրանց կենսակերպը, ստեղծելով կայուն տնտեսական հնարավորություններ և զարգացնելով կարողությունները:
  • Հակամանրէային դիմադրողականության նվազեցումը սննդամթերքի մեջ և գյուղատնտեսության ոլորտում 
    Նպատակը. թիրախային երկրներում տեխնիկական հնարավորությունների ընդլայնում և համապատասխան միջավայրի ապահովում: Ակնկալվում է` նպաստել ծրագրի շահառու երկրներում պարենի և գյուղատնտեսության ոլորտի ներգրավմանը ՀՄԴ-ի վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրերի իրականացման և բարելավման հարցում. երկրները պետք է իրականացնեն բազմակողմանի ՀՄԴ գործողությունների ծրագիր` համապատասխան օրենսդրական բարեփոխումների միջոցով` ոլորտներում մանրէների օգտագործումը կառավարելու, տվյալների հավաքագրումն իրականացնելու և սննդի շղթայի փոփոխություններ իրականացնելու՝ նվազեցնելու սննդի շղթայում ՀՄԴ-ի զարգացման և փոխանցման ռիսկը։ Տարածաշրջանային` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան:
  • Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում
    Նպատակը. Աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լուծել հողերի չօգտագործման խնդիրը նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով, որը հատկապես ուղղորդված կլինի միջնորդավորված վարձակալությանը։
  • Գների և շուկայի տեղեկատվական համակարգերի կարողությունների հզորացում և քաղաքականության մոնիտորինգ `ի պատասխան COVID-19- ի և այլ ցնցումների:
    Նպատակը. Հզորացնել երկրում ինստիտուցիոնալ կարողությունները կարճաժամկետ ռիսկերի և շուկայի երկարաժամկետ անորոշությունների դեմ պայքարի համար: Տարածաշրջանային` Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Ղրղզստան, Հյուսիսային Մակեդոնիա, Տաջիկստան, Ուզբեկստան:
  • Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի կայունության բարձրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում
    Նպատակը.
    Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության և սննդի համակարգում կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացների ներառմանը: Տարածաշրջանային` Հայաստան, Ղրղզստան, Հյուսիսային Մակեդոնիա, Տաջիկստան:
  • Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով
    Նպատակը. Աջակցել Հայաստանին հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը բոլոր չորս նպատակներին հասնելու համար:
  • Տեխնիկական աջակցություն անտառների ազգային քաղաքականության և ռազմավարական շրջանակի վերանայմանը
    Նպատակը. Ծրագրի արդյունքն ու գործունեությունը ուղղակիորեն կնպաստեն Հայաստանում գործող անտառների կայուն կառավարմանն ուղղված գործողությունների և նախագծերի զարգացմանը, Կառավարության առաջնահերթություններին համապատասխան, ինչպես նաև Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ- ի տարածաշրջանային նախաձեռնություններին և ՊԳԿ- ի ռազմավարական նպատակներին և կայուն զարգացման նպատակներին:
  • COVID-19- ի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում
    Նպատակը.
    Հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն։ Ստեղծել համակարգեր շարունակական մոնիտորինգի և գնահատման համար COVID-19- ի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:

ՊԳԿ հայասատնյան ներկայացուցչության գրասենյակ
Ռայմունդ Յելե, ՊԳԿ ներկայացուցիչ Հայաստանում
Գայանե Նասոյան, ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական
Հասցե` Կառավարական տուն 3, 3-րդ հարկ, սենյակ 362
Երևան 0010, ՀՀ
Հեռ. +374-10-525453 
Էլ-փոստ` FAO-AM@fao.org
URL: http://www.fao.org/armenia

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00