Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի իրականացում
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:
Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.
1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,
2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,
3) աշխատատեղերի ստեղծմամբ:
Ոլորտի վիճակագրություն
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄՈՒՄ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2020 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2019 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԹԻՎ
Զբոսաշրջության բնագավառի պետական ծրագրերը
2011 թվականի հունվարի 1-ից զբոսավարի և ուղեկցորդի գործունեությունը չի լիցենզավորվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչ այժմ ոլորտում լիցենզավորված զբոսավարների և ուղեկցորդների համար ՀՀ պետական տուրքի վճարումը դադարեցված է: