Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Որակի ենթակառուցվածք

 

«Հայկական այբուբենի տառերի գրադարձությունը լատիներեն այբուբենի տառերով․ Կանոններ և կիրառման ցուցումներ»

ազգային ստանդարտ/ՀՍՏ 393-2017

ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկ

ՀՀ-ում գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ցանկ

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ԵՄ համապատասխան իրավական ակտերի համադրում

Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման գործընթաց

Միջազգային հավատարմագրում ստացած ՀՀ փորձարկման լաբորատորիաների ցանկ

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ համապատասխանության գնահատմանը վերաբերող տեղեկատվություն

 

Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող պետական գրանցման վկայականի տրամադրման համար ներկայացված փաստաթղթերի ուղեցույց

2023 թվականի մարտի 30-ի «Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և 2023 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 453-Լ որոշում

 

 

Համաշխարհային տնտեսության զարգացումը և սպառողների գիտակցության բարձրացումը հիմք հանդիսացան համաշխարհային տերմինաբանության մեջ նոր` «որակի ենթակառուցվածք» արտահայտության կիրառման համար: Որակի ենթակառուցվածքը համակարգ է, որը ներառում է կազմակերպությունները (պետական և մասնավոր), ինչպես նաև քաղաքականությունները, համապատասխան իրավական և կարգավորող դաշտը և գործելակերպերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների, ծառայությունների և գործընթացների որակը, անվտանգությունն ու շրջակա միջավայրի պահպանման համապատասխանությունը ապահովելու և բարելավելու համար։

Որակի ենթակառուցվածքն անհրաժեշտ է ներքին շուկաների արդյունավետ գործունեության համար, իսկ դրա միջազգային ճանաչումը կարևոր է արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում: Որակի ենթակառուցվածքը տնտեսական զարգացմանը, ինչպես նաև էկոլոգիական վիճակին ու սոցիալական բարեկեցությանն օժանդակելու և պահպանելու չափազանց կարևոր տարրերից մեկն է: Որակի ենթակառուցվածքը բաղկացած է չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, տեխնիկական կանոնակարգման և շուկայի վերահսկողության բաղադրիչներից:

Որակի ենթակառուցվածքն, իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերով և/կամ ստանդարտներով սահմանված պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:

Արտադրողներն ու սպառողներն ամեն օր օգտվում են որակի ենթակառուցվածքի բաղադրիչներից` հաճախ նույնիսկ չմտածելով այդ մասին: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ բաղադրիչները գործում են աննկատ ու կասկածի տեղիք չեն տալիս` բջջային հեռախոսները, ջերմաչափները, մեքենաներն ու սարքավորումները, ավտոտրանսպորտը, հյութերը, սննդամթերքը և նման բազմաթիվ այլ արտադրանք համապատասխանում է սահմանված պահանջներին։ Սակայն վստահությունը ենթադրում է վարչաքաղաքական պայմանների և տեխնիկական հնարավորությունների բարձր մակարդակ: Որակի ենթակառուցվածքն էականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այն հանդիսանում է տնտեսության կենսականորեն կարևոր բաղկացուցիչ մասը և ազգային, տարածաշրջանային, միջազգային առևտրի հիմքերից մեկը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել որակի ենթակառուցվածքի ոլորտների զարգացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը» (2010-2020 թթ), նպատակ ունենալով  ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և առկա համակարգի բարեփոխումը միջազգային և ԵՄ պահանջներին համահունչ: Ռազմավարությամբ նախատեսվել և իրականացվել են որակի ենթակառուցվածքի ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման, ինչպես նաև իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Ապահովվել է համապատասխանեցում միջազգային չափանիշներին և պահանջներին, ինչպես նաև որակի ազգային ենթակառուցվածքի ինտեգրում գլոբալ համակարգին։
Օրենսդրական դաշտի բարեփոխման նպատակով մշակվել և 2012թ. փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ նոր օրենքները: 2025 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով էական փոփոխություններ են կատարվել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենում, որոնցով ձևավորվել է ժամանակակից, միջազգային պահանջներին համահունչ չափագիտական իրավակարգավորում՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Ընդունվել են որակի ենթակառուցվածքի ոլորտներում իրականացվող գործունեությունը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումներ և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամաններ:

Հարկ է նշել, որ ԵՄ, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների շրջանակներում պետությունների կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և արձանագրություններ, միջգերատեսչական համաձայնագրեր, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի համաձայնագրեր:

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, 2026 թվականից պաշտոնապես անդամակցում է Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM)՝ որպես ասոցացված անդամ, ինչպես նաև Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը՝ որպես թղթակցային անդամ։ կազմակերպությանը (OIML)՝ ամրապնդելով երկրի դիրքը չափագիտության միջազգային համակարգում և զարգացնելով ազգային չափագիտության ինստիտուցիոնալ կարողությունները։

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում ներկայացված են արտադրանքի անվտանգության կանոնակարգման դրույթները։ Այստեղ առաջին անգամ սահմանվել է նաև արտադրանքը շուկայահանողի և արտադրողի պատասխանատվությունը:

ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ԵՄ, ԵԱՏՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու նպատակով, իրականացվել են ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և շուկայի վերահսկողության պատասխանատու ինստիտուտների կառուցվածքային փոփոխություններ, ինչը կապահովի դրանց անկախությունը և ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին:

Մինչև 2015 թվականը Հայաստանի Հանրապետությունում գործում էին շուրջ յոթ տասնյակ ազգային տեխնիկական կանոնակարգեր։ 2015 թվականից, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելուց հետո, երկրում սկսեցին կիրառվել նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը։ Ներկայումս ԵԱՏՄ ընդունված 52 տեխնիկական կանոնակարգերից 48-ը գտնվում են լիարժեք կիրառման փուլում, իսկ Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ են 19 ազգային տեխնիկական կանոնակարգեր։

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, ինչպես նաև միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացն ուղեկցվում է միասնական ներդաշնակ ստանդարտների մշակմամբ և հաստատմամբ: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության հետ համատեղ վերոնշյալ ոլորտներում աշխատանքներ են իրականացվում հետևյալ կառույցների կողմից.

 

 

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00