Մտավոր սեփականության բնագավառում ծառայությունները մատուցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Մտավոր սեփականության գրասենյակը, որը իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների (գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և այլն) իրավական պահպանության հետ կապված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործողություններ, ապահովում է մտավոր սեփականության բնագավառի կադրերի պատրաստումը, իրականացնում մտավոր սեփականության բնագավառին առնչվող այլ աշխատանք:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան գրասենյակը համագործակցում է այլ երկրների համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Մտավոր սեփականության գրասենյակի տեղեկատվական որոնման համակարգ
ԵԱԱԳ-ում գրանցված և ՀՀ տարածքում գործող գյուտեր
Միջազգային ընթացակարգով իրավական պահպանություն ստացած
Կայք` aipa.am
Հեռ.` +374 597 534
էլ. հասցե` armpat@aipa.am