Բյուջետային աջակցություն

Բյուջետային աջակցությունը (ԲԱ) օժանդակության տեսակ է, որի միջոցով ԵՄ-ն աջակցում է գործընկեր պետությանը բարելավել ինչպես պետական քաղաքականությունները, այնպես էլ քաղաքականություն իրականացնելու կարողություններն ու ռեսուրսները: Այն ներառում է ուղղակի ֆինանսական փոխանցումներ գործընկեր պետության ազգային գանձապետարան, որտեղ դրանք կարող են կառավարվել ազգային համակարգերի միջոցով:

Բյուջետային աջակցությունը միայն ֆինանսական աջակցություն չէ: Հասանելի դարձնելով ֆինանսական միջոցները և ներգրավվելով քաղաքական երկխոսության մեջ՝ ԵՄ-ն օժանդակում է գործընկեր պետությանը հզորացնել վերջինիս բյուջետային կարողությունը, սահմանել համապատասխան քաղաքական թիրախներ, կապել դրանք իրատեսական բյուջետային ծրագրերի հետ ու քաղաքականության իրականացման համար ներդնել համապատասխան դիտանցման համակարգեր: ԲԱ գործիքի ներքո օժանդակությունը կարող է ներառել կամ մեկ առանձնահատուկ ոլորտ, կամ բազմակի ոլորտներ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշման` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Սկսած 2014թ.-ից ԵՀԳԳ-ին փոխարինել է Եվրոպական հարևանության գործիքը:

Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը դիտանցելու և հնարավոր ռիսկերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2012թ. նոյեմբերի 15-ի N 1122-Ա որոշմամբ ստեղծվել է դիտանցման (մոնիթորինգի) հանձնաժողով:

Հայաստանում ԲԱ իրականացումը սկսվել է 2007 թվականից մի քանի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, միջին մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումը, գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը, սննդի անվտանգությունը, հանրային կառավարումը/հակակոռուպցիոն ոլորտը ու պետական ֆինանսների կառավարումը: ԲԱ ոլորտների ընտրությունը համապատասխանում էր ԵՄ - Հայաստան ԵՀԳ գործողությունների ծրագրում ու Միասնական աջակցության շրջանակում նախանշված առաջնայնություններին, ինչպես նաև 2014-2025 Հայաստանի զարգացման ռազմավարությանը: Ակտիվ քննարկումներ են անցկացվել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարար անդամակցության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների ու ԵՄ անդամ պետությունների շրջանակում՝ նախքան առաջնային ոլորտների շուրջ համաձայնության գալը:

2007 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել են հետևյալ ԲԱ ծրագրերը.

Ընթացիկ

♦  Պետական կառավարման բարեփոխումներ

Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր

Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար

Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը

Իրականացված

Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը

Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - Փուլ II

Աջակցություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին՝ փուլ II

Աջակցություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին

Միջին մասնագիտական կրթության ու վերապատրաստման բարեփոխումների շարունակություն և զբաղվածության ռազմավարության մշակում

Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ I

♦ Աջակցություն աղքատության նվազեցման ռազմավարությանը Միջին մասնագիտական կրթության ու վերապատրաստման միջոցով 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00