Տիգրան Գաբրիելյանը ներկա է գտնվել ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցել է շուրջ 60 գործատու

08 Նոյեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ:

Միջոցառման ընթացքում ուսանողները և շրջանավարտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանրապետության լավագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստանալու տեղեկատվություն պրակտիկաների, թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվելու գործատուների կադրերի բազայում, ինչպես նաև գտնելու մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք:

Միաժամանակ գործատուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու թափուր աշխատատեղերի հավակնորդների հետ, գտնելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ։

Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջև, բուհերի աշխատանքն ուղղելու ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը:

Այնուհետև Տիգրան Գաբրիելյանը շրջել է տոնավաճառի տարածքով, ծանոթացել  գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների հետ:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00