Ձկնաբուծություն

Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են արդյունագործական ձկնաբուծության և հատկապես սաղմոնազգի և թառափազգի ձկնատեսակների բուծման ու աճեցման համար, իսկ ստորերկրյա ջրերի նպատակային օգտագործման արդյունքում տարվա բոլոր եղանակներին հնարավոր է կազմակերպել ապրանքային ձկան արտադրություն:                                                

Արդյունագործական ձկնաբուծության ոլորտը կարգարվում է ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշմամբ «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը»։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական համընթաց զարգացում և այդ ենթատեքստում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու պահպանումը, որպես կարևորագույն ոլորտ, կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար` միաժամանակ նվազեցնելով ջրօգտագործման կորուստների մակարդակը։ Ջրախնայող նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, օժանդակել ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը:            

Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության զարգացման վերջին տարիների միտումները վկայում են, որ տնտեսվարող սուբյեկտների ստվար մասն ունի ձկնաբուծության վարման հարուստ փորձ և արդյունավետ կառավարման հմտություններ, ինչն այդ ոլորտը դարձնում է ինչպես շահութաբեր, այնպես էլ հեռանկարային:                                                                                                             Մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 27,0-28,0 հազար տոննա ապրանքային ձուկ, որի գերակշիռ մասը կազմում է ծիածանափայլ իշխանը: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ արտադրվող ձուկը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-40%-ն արտահանվում է:  Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետությունում ձկնաբուծության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու պարագայում հնարավորություն կընձեռվի լիարժեք օգտագործել ձկնաբուծության համար պիտանի առկա ջրային մակերեսները, ինչի արդյունքում ոչ միայն կտրուկ կավելանան ապրանքային ձկան արտադրության ծավալները, այլև այդ գործընթացում կներգրավվեն լեռնային, սահմանամերձ և հեռավոր գյուղական համայնքների հարյուրավոր ընտանիքներ:                                             

Հայաստանի Հանրապետությունից սառեցված, ինչպես նաև վերամշակված ձուկ և խավիար է արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, արաբական մի շարք երկրներ և այլն:                                                                                                                        

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել  ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնեն արտահանումը, պետք է գրանցված լինեն Եվրոպական Միության Առևտրի  վերահսկման և մասնագիտական համակարգում (TRACES) (այսուհետ՝ համակարգ)։                                 

Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ կարող են իրականացնել արտահանում, եթե վերջիններս գրացված են համակարգում։                                                                        

Հանրապետությունում նկատվում է հատկապես բարձրարժեք ձկնատեսակների` իշխանի (սաղմոնների) և թառափազգիների արտադրության ծավալների կտրուկ աճ: Արդյունագործական նպատակով մեր հանրապետությունում աճեցվող հիմնական ձկնատեսակներն են կարպը, սպիտակ և խայտաբղետ պնդաճակատները, սպիտակ և սև ամուրը, Սևանի ամառային իշխանը, գեղարքունին, ծիածանափայլ իշխանը, կարմրախայտը և թառափազգիները:    Վերջին տարիներին հանրապետության ձկնաբուծարանների կողմից հաջողված փորձեր են արվել նաև արդյունագործական նպատակով ճապոնական կարպի (կոյի) և աֆրիկական լոքոյի բուծման ուղղությամբ, քանզի վերջիններս, ունենալով աճման բարձր ինտենսիվություն, հնարավորություն են ընձեռում կրճատել ապրանքային ձկան աճեցման տևողությունը և դրանով իսկ առավել արդյունավետ օգտագործել ջրային տարածքները: Բացի այդ, մի շարք ընկերությունների կողմից ներդրվել է ապրանքային ձկների աճեցման ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ բազմակի կրճատվում են ջրի ծավալները` հնարավորություն ընձեռելով մեկ խորանարդ մետր ծավալով ջրում աճեցնել մինչև 1000-1100 կգ ապրանքային ձուկ:                               

Հատկանշական է մի կարևոր հանգամանք ևս՝ հանրապետության ձկնաբուծական ոլորտում նկատվում են կոոպերացման միտումներ: Շատ հաճախ տնտեսությունները միավորվում են կամ պայմանագրային հիմունքներով համագործակցում են խոշոր տնտեսությունների հետ, ինչը դյուրինացնում է փոքր տնտեսությունների կողմից մանրաձկան և համակցված կերերի ձեռքբերումը, ինչպես նաև ապրանքային ձկան իրացումը:                                                                   

Վերջին տասնամյակում ոչ միայն ընդլայնվել է հանրապետությունում արտադրվող ապրանքային ձկան տեսականին, այլև կտրուկ փոխվել է ձկնատեսակների տեսակարար կշիռը: Այսպես, եթե նախկինում հանրապետությունում արտադրված ապրանքային ձկան ավելի քան 90 %-ը կազմում էին կարպը և ծածանը և չնչին քանակություն էր կազմում ծիածանափայլ իշխանը, ապա այժմ այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվել ի օգուտ բարձրարժեք ձկնատեսակների` սաղմոնազգիների և թառափազգիների:                                                       

Հայաստանի Հանրապետության բնական և արհեստական ջրածածկ տարածքներում հանդիպում են գրեթե 40 ձկնատեսակներ և դրանց ենթատեսակներ, որոնցից արդյունագործական նպատակներով օգտագործվում են շուրջ 15-ը:    

Արդյունագործական նպատակներով հաջողությամբ բուծվում են մեր տարածաշրջանի համար էնդեմիկ չհամարվող այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսիք են սպիտակ և սև ամուրը, սպիտակ և խայտաբղետ պնդաճակատը, թիաքիթը, ճապոնական կարպը (կոյի), աֆրիկյան լոքոն, իսկ թառափազգիներից` սիբիրյան և ռուսական թառափները: Վերջիններս, ինչպես նաև սաղմոնազգիները (ծիածանափայլ և ոսկեփայլ իշխան, գեղարքունի, կարմրախայտ և այլն) կազմում են հանրապետությունում արտադրվող ապրանքային ձկան շուրջ 70%-ը:                            

Հայաստանի Հանրապետությում գրանցված են շուրջ 100-110 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից շուրջ 75%-ը գործում են միայն ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում։

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00