Կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը

11 Նոյեմբերի, 2019

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ կազմակերպված Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի և ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկի (ԱՄՆ) կողմից:

Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ և դասախոսներ։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, իր խոսքում նշել է․ «Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերակա ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր Հայաստանում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, և արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման և դրանց խթանների կիրառման հնարավորությունները», - իր խոսքում ասել է բուհի ղեկավարը՝ նախանշելով քննարկման թեման:

Տիգրան Խաչատրյանը, կարևորելով քննարկման շրջանակը և ընտրված ձևաչափը, իր ելույթում նշել է․«Չափազանց կարևոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար ոչ պակաս կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր: Այս քննարկումն առիթ կլինի ծանոթանալու այն այլընտրանքային տեսակետներին, որոնք պետք են մեր ամենօրյա համագործակցությունն ուժեղացնելու և մեր առաջիկա անելիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու համար»։ Նախարարն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին, ոլորտում առկա միտումներին, ինչպես նաև պետական աջակցության առանձնահատկություններին: Նա առաջարկել է նախատեսվող աշխատանքային խմբի հետ համագործակցել ավելի ակտիվ՝ փորձելով նախանշել և քննարկել ՀՀ տնտեսության մրցունակության վրա ազդող հիմնական խնդիրները։

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝  խոսելով բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի մրցունակության խնդիրների մասին, ԵՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ և «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, որը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներն ու մրցույթները:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00