Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի հավատարմագրման համակարգի զարգացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ավարտական համաժողովին

28 Մարտի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 28-ին մասնակցել է «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» խորագրով «Թվինինգ» ծրագրի ավարտական համաժողովին։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ տվյալ «Թվինինգ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել ու ամրապնդել Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) հետ ասոցացման անդամակցության պայմաններին։ 

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետության կողմից ծրագրի ղեկավար, Գերմանիայի հավատարմագրման մարմնի (DAkkS) միջազգային հարաբերությունների մասով  ավագ խորհրդատու Թոմաս Ֆաքլամը, Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը։

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021թ․ հունիսին և շարունակվել են 21 ամիս։

Ծրագիրը նպատակ է ունեցել աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը ՀՀ հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես որակի ազգային ենթակառուցվածքի հիմնասյուներ։ 

Եվրամիության և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար։

Ծրագրի իրականացման արդյունքում ամրապնդվել են ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ բավարարելու Հավատարմագրման եվրոպական համագործակցության հետ ասոցացման անդամակցության պայմաններին, ինչը կօգնի ձեռք բերել Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակ։  

Ծրագրի նպատակներն էին oրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրությանը, ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների ամրապնդումը և Հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցության նոր մակարդակը։ 

«Թվինինգ» ծրագիրն  իրականացվել է Գերմանա-իտալական կոնսորցիումի գլխավորությամբ, որը ներկայացնում է ԵՄ անդամ պետությունների (ԱՊ) պետական հաստատությունները և հավատարմագրման ազգային մարմինները՝ Գերմանիայի դեպքում՝ BMWi-ը՝ Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը, և DAkkS-ը՝ Գերմանիայի հավատարմագրման ազգային մարմինը, իսկ Իտալիայի դեպքում` ACCREDIA-ն՝ Իտալիայի հավատարմագրման մարմինը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00