Նախարար Վահան Քերոբյանը ներկա է գտնվել «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնին

13 Հունիսի, 2023

Հունիսի 10-ին, Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել էր «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այն նաև հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ներգրավված անձանց հավելյալ եկամուտ վաստակել:

Փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար` Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը։

Փառատոնին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով ներկայացրեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման ցուցանիշները: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը», - նշեց նախարարը:

Վերներ Թութն իր ողջույնի խոսքը սկսեց շվեյցարական ժողովրդական երգի ուղեկցությամբ, որը լավագույնս ցուցադրում է կապն ու կարոտը հայրենիքի հետ: «Այս գեղեցիկ երգով ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել ձեզ Շվեյցարիայի դեսպանատան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության անունից»,-ասաց նա:

Թութն իր ողջույնի խոսքում ներկայացրեց երգի պատմությունը, Գուգիսբերգում անցկացվող  ամենամյա Շաֆշեյդի միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն տարի աշնանը, երբ ամառվա ամիսներին Ալպերում արածելու ուղարկված ոչխարներին վերադարձնում են իրենց տերերին: «Շվեյցարական Գուգիսբերգն էլ Սյունիքի պես հայտնի է իր գեղեցիկ և հարուստ լեռնային բնածածկով: Սա նաև պատճառներից մեկն է, որ Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը 2006 թվականից աջակցում է Սյունիքի մարզում անասնապահության զարգացմանը: Տաթև համայնքի Խոտ բնակավայրում Սյունիքի Անասնաշուկայի հիմնումը, որն այժմ կոչվում է «Դը Ռանչ», մեր աջակցությամբ իրականացվող ծրագրի հաջողված պատմություններից մեկն է»- ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Թութը: 

Փառատոնի հյուրերին ողջունեցին և լավ օր մաղթեցին նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Աննա Մարգարյանն ու ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանն իր խոսքում ընդգծեց փառատոնային մշակույթի կարևորությունը նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու գործում:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան» մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և զարդերի հավաքածուն։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել «Լավ էլի» խմբի համերգը, ծանոթանալ բրդից մինչև կարպետ ստանալու գործընթացին, համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները և ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։

«Ոչխարների խուզման» փառատոնի 2023 թ․ խուզման մրցույթի հաղթող ճանաչվեց Լևոն Մանվելյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքից:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00