Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

08 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Իր ելույթի ընթացքում նախարարն ընդգծել է ՀՀ-ում 2023 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թվի զգալի աճը, որը շուրջ 30%-ով ավել է 2019 թ. ցուցանիշներից և կազմում է մոտ 1,6 մլն մարդ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկա 10 տարում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջին երեքը՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում: Այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել։

Ֆորումի շրջանակներում կայացել է նաև նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր տնօրեն Նատալյա Բայոնայի և Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալլեսանդրա Պրիյանտեի հետ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00