Գևորգ Պապոյանը մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա» (Gateway to Europe)․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին

18 Սեպտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա» (Gateway to Europe)․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են գտնվել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն Գոհար Աբաջյանը, պետական և միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել էր պետություն-մասնավոր երկխոսության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրամիության, Expertise France-ի, Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN)-ի և այլ գործընկերների համակազմակերպմամբ։

Համաժողովի նպատակն էր համախմբել հայկական և եվրոպական բիզնես հրեշտակներին, ստարտափների հիմնադիրներին, նորարարական և տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին, վենչուրային ու կորպորատիվ գործընկերներին՝ ամրապնդելով գործարար կապերը եվրոպական կապիտալի և տեղական ստարտափների միջև։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշել է, որ այս միջոցառումը յուրօրինակ հնարավորություն է ոչ միայն Հայաստանի տնտեսական ու ներդրումային ներուժը ներկայացնելու, այլև նոր ծրագրեր մեկնարկելու համար՝ միաժամանակ խորացնելով Հայաստան-ԵՄ ռազմավարական համագործակցությունը։

«Այսօր Հայաստանը միավորել է եվրոպական բիզնես հրեշտակների ցանցերին, միջազգային վենչուրային հիմնադրամների և հայկական նորարարական ընկերությունների լավագույն ներկայացուցիչներին։ Սա հստակ ազդակ է, որ Հայաստանը դիտարկվում է որպես նորարարության և բիզնեսի վստահելի հարթակ։ Վստահ եմ, որ այստեղ ձևավորվող գործընկերությունները կդառնան ամուր հենասյուններ Հայաստանի տնտեսական կայուն աճի և զարգացման համար», - նշել է Գևորգ Պապոյանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00