Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Երևանի Բուսաբանական այգում կազմակերպված խորհրդանշական ծառատունկի արարողությանը

15 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է Երևանի Բուսաբանական այգում կազմակերպված խորհրդանշական ծառատունկի արարողությանը, որը նվիրված էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հիմնադրման 80-ամյակին և Հայաստանի Բուսաբանական այգու 90-ամյակին։

Ծառատունկի նպատակն էր ընդգծել շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության, անտառների կայուն կառավարման և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերը։

«Այս նշանակալի հոբելյանը հիանալի հնարավորություն է՝ արժևորելու կազմակերպության անցած ճանապարհը և նրա բացառիկ ներդրումը՝ համաշխարհային պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսության ոլորտի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրագործման գործընթացում»,- նշել է Տաթևիկ Սարգսյանը և հավելել, որ Հայաստանի և FAO-ի համագործակցությունը ոչ միայն ծրագրային է, այլև ռազմավարական՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ ու կայուն զարգացմանը։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ կլիմայական և տնտեսական նոր մարտահրավերների պայմաններում միջազգային համագործակցությունը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն, և Հայաստանի ու FAO-ի գործընկերությունը լավագույն օրինակներից մեկն է, թե ինչպես համատեղ ջանքերով կարելի է հասնել իրական և չափելի արդյունքների։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ սերտ համագործակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական համայնքի անդամներ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00