Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

17 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը շնորհավորել է հյուրերին FAO-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ կազմակերպությունը մշտապես եղել է Հայաստանի կարևոր գործընկերը գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը կարևորել են FAO-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսության ոլորտում թվայնացման գործընթացները, ինչպես նաև պարենային համակարգերի վերափոխման նախաձեռնություններ։ Անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցության արդյունքներին և հետագա աշխատանքներին՝ Հայաստանի 2026–2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի համատեքստում։

Քննարվկել են գյուղատնտեսական արժեշղթայի կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքները, պարենային անվտանգության միջոցառումների ընդլայնման, ինչպես նաև կլիմայի փոփոխության պայմաններում դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը։

Կողմերը շեշտել են նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառման կարևորությունը՝ ընդգծելով, որ դրանք կարող են նպաստել նախաձեռնությունների արդյունավետ իրագործմանը և երկարաժամկետ կայունությանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00