ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզում մասնակցել է «Ագրոպրոմ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության հիմնարկեքին։
Ընկերությունն օգտվել է Ջերմատնային տնտեսությունների զարգացման պետական աջակցության ծրագրից։ Նախագծի արժեքը 9 մլրդ ՀՀ դրամ է, որից 7,170 մլրդ-ը վարկավորվում է «Ակբա բանկ»-ը, իսկ տոկոսադրույքը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը։
Ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Հունանյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է կառուցման աշխատանքներին։
Ջերմոցային տնտեսության 10 հեկտարը նախատեսված է լոլիկի մշակման համար՝ ՌԴ, ապա նաև եվրոպական երկրներ արտահանելու հեռանկարներով։ Հետագայում տարածքը կավելացվի ևս 20 հեկտարով։
Ներդրված են լինելու գերժամակակից տեխնոլոգիաներ, կառավարումն իրականացվելու է արհեստական բանականության միջոցով։
Նախարարն ընդգծել է ջերմոցային տնտեսությունների հիմնման կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ապահովել թարմ բերքի արտադրություն ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաև արդյունավետորեն արտահանել հայկական գյուղմթերքը, որն արտասահմանյան շուկայում բավական մրցունակ է և ունի բարձր պահանջարկ։
Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պետական, ֆինանսական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։