ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին

28 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք միտված են Հայաստանի տնտեսության կայուն աճի խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը։

«Եվրամիության երկրների ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ իրականացնելը դյուրացնելու նպատակով մեր կառավարությունը ներդրել է պարզեցված լիցենզավորման ընթացակարգ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, տրանսպորտը, փոստային ծառայություններն ու անվտանգությունը, որից կարող են օգտվել նաև շվեդական ընկերությունները», - նշել է Գևորգ Պապոյանը:

Նախարարն իր խոսքում նաև անդրադարձել է 2025 - 2030 թթ․ արտահանման ռազմավարությանը, որը հիմնված է արտադրության դիվերսիֆիկացման, հայկական ապրանքների մրցունակության բարձրացման, ինչպես նաև նոր շուկաներում հայկական ընկերությունների արտադրության առաջմղմանը: Այս համատեքստում նախարար Պապոյանը կարևորել է Շվեդիայի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Շվեդիա առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ՓՄՁ զարգացմանը, «Պետություն-մասնավոր երկխոսությանը», գյուղատնտեսության և կանաչ տնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման կարևորությունը՝ երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունն ընդլայնելու և փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00