Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հետևել է գնացքի ժամանմանը։
Ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Առաջիկա օրերին ՀՀ կհասնի նաև ղազախական ծագման ցորենը։