Գևորգ Պապոյանը Ռիադում հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ

10 Նոյեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը և բարձր է գնահատում ՍԾՏՀԿ-ի առանցքային դերը՝ տարածաշրջանային երկխոսության, տնտեսական փոխգործակցության և անդամ պետությունների միջև գործընկերության խթանման գործում», -նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ-ի մշտական միջազգային քարտուղարության դերը՝ շարունակական և կառուցողական աջակցության գործում, ինչպես նաև 2025–2026 թվականների Գործողությունների պլանի ձևավորման գործընթացում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերը՝ որպես տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության կայունացման կարևոր երաշխիքներ։ Նա նշել է, որ ծրագրերը նաև կարող են ծառայել որպես արդյունավետ հարթակ Սևծովյան երկրների միջև համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, առևտրի և ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00