Գևորգ Պապոյանը հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ

10 Նոյեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l'Automobile, FIA) զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի (այդ թվում՝ Formula 1-ի) միջև հնարավոր համագործակցության ուղղությունները՝ շարժունակության և ճանապարհային անվտանգության քաղաքականության կատարելագործման, քաղաքային տրանսպորտային համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավտոմոբիլային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումային նախաձեռնությունների զարգացման ոլորտներում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։

Հաբիբ Տուրկին նշել է, որ FIA-ն պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները՝ ուղղված ոլորտային կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների կատարելագործմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապը՝ նպատակ ունենալով ձևակերպել համագործակցության հստակ օրակարգ և մշակել առաջիկա քայլերը։ 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00