ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ սեսիային

10 Նոյեմբերի, 2025

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ սեսիային։

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը։

Գևորգ Պապոյանն իր ելույթում բարձր է գնահատել Կազմակերպության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ զբոսաշրջության ոլորտում` նշելով, որ 1997 թվականից ի վեր UNWTO-ին անդամակցելու ընթացքում Հայաստանն իրականացրել է նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել կայուն, ընդգրկուն և նորարար զբոսաշրջության ամրապնդմանը։ Նախարարի խոսքով՝ այդ նախաձեռնություններն իրականացնելիս հիմնական առաջնահերթություններն են եղել համայնքների հզորացումը, մշակութային ժառանգության պահպանումն ու փորձառնական զբոսաշրջության խթանումը։

«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ երկարատև խաղաղության կառուցմանը։ Խաղաղության այս ճանապարհով առաջ շարժվելուն զուգընթաց, զբոսաշրջությունը կշարունակի կենտրոնական դեր խաղալ Հայաստանի ամենօրյա օրակարգում։ Զբոսաշրջությունը միավորում է մարդկանց, կամուրջ է ստեղծում մշակույթների միջև և խթանում փոխըմբռնումը», - նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Կազմակերպության հետ, աջակցել նրա կարևոր առաքելությանը, կիսվել փորձով, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել զբոսաշրջության ոլորտի առաջմղման ուղղությամբ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00