ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին։
Համաժողովն անցկացվում է «Ձևավորելով նոր հորիզոններ համաշխարհային զբոսաշրջության համար» խորագրով։
Սաուդյան Արաբիայի Թագավորության զբոսաշրջության նախարարության հովանու ներքո անցկացվող եռօրյա համաժողովը համախմբել է 100-ից ավելի երկրների նախարարների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների, ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջության և տեխնոլոգիական ոլորտների մասնագետների։
Համաժողովին մասնակցել են նաև հայ գործարարներ։