Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

02 Դեկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։

Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։

«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», - նշել է Գևորգ Պապոյանը։

Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։

Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00