Նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը Իսպանիայում մասնակցել է «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը

25 Մարտի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-18-ը Իսպանիայի թագավորության Ալիկանտե քաղաքում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և European Union Intellectual Property Office-ի (EUIPO) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։

Անուշիկ Ավետյանն իր բացման խոսքում ներկայացրել է մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները և Կառավարության առաջնահերթությունները։ Նա ընդգծել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ և ԵՄ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնավորապես CEPA համաձայնագրի շրջանակում։

Նախարարի տեղակալը նշել է, որ մտավոր սեփականության համակարգի զարգացումը Կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով դրա կարևոր դերը նորարարության, տնտեսական աճի և ստեղծարար ոլորտների զարգացման գործում։ Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի ընդունումը, մտավոր սեփականության ոլորտի զարգացման ազգային ռազմավարության մշակումը, աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և համակարգի շարունակական թվայնացումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ներկայացրել է ոլորտի ներկա իրավիճակը, իրականացվող ծրագրերը և EUIPO հետ նախատեսվող հետագա համագործակցության ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «EU4IP» ծրագրի շրջանակում 2026 թ. նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Այցի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր EUIPO-ի և ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի միջև, որը նոր մակարդակի է բարձրացնում ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Քննարկումները կենտրոնացած են եղել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և կիրարկման արդյունավետության բարձրացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և միջազգային լավագույն փորձի ներդրման վրա։ Միաժամանակ ընդգծվել է «EU4IP» ծրագրի կարևորությունը՝ որպես համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման հարթակ։

«Նման ձևաչափով հանդիպումները կարևոր դեր ունեն միջազգային համագործակցության ամրապնդման, Հայաստանի մտավոր սեփականության համակարգի զարգացման, եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և ԵՄ-ի հետ տնտեսական օրակարգի խորացման տեսանկյունից»,- նշել է Անուշիկ Ավետյանը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00