Նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը

14 Ապրիլի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Անուշիկ Ավետյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև գործակցության շարունակական զարգացումը՝ այն բնորոշելով որպես փոխադարձ վստահության, բարեփոխումների նկատմամբ համատեղ հանձնառության և մրցունակության ու նորարարության վրա հիմնված գործընկերություն։ Նա նաև ողջունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի նոր հնարավորությունների բացահայտմանը՝ հատկապես թվային պետական ծառայությունների և տվյալների կառավարման, կիբերանվտանգության, բարձր տեխնոլոգիական և նորարարական ոլորտներում գործակցության, ինչպես նաև արտահանման զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման ուղղություններով։

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանի համար արտահանման խթանումը ոչ միայն տնտեսական առաջնահերթություն է, այլև գլոբալ շուկաներում դիրքավորման և տնտեսական դիմակայունության ապահովման հիմնարար գործոն, որը խթանում է ընկերությունների զարգացումը, նորարարությունը, նոր բիզնես մոդելների կիրառումը և արտահանման շուկաների ընդլայնումը։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել էստոնացի գործընկերների, «Visionest Institute»-ի և ծրագրի իրականացմանը նպաստող զարգացման գործընկերների ներդրումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները գործնական հնարավորություն են ստեղծում հայկական բիզնեսի համար։

Միջոցառման շրջանակում Անուշիկ Ավետյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է հայկական արտահանողների աջակցության գործնական մեխանիզմներին, միջազգային չափանիշներին համապատասխանության ամրապնդման, սերտիֆիկացման, թվային կարողությունների զարգացման, ինչպես նաև B2B կապերի և արտաքին շուկաներ մուտքի խթանման հարցերին։ Նա ընդգծել է, որ զարգացման գործընկերների աջակցությունն առավել արդյունավետ է այն դեպքում, երբ այն համահունչ է Հայաստանի ազգային առաջնահերթություններին, ունի գործնական ուղղվածություն և ապահովում է չափելի արդյունքներ բիզնեսի համար։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00