Նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի հետ

14 Ապրիլի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերը նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ՝ փոխշահավետ և հավասարակշռված հիմքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանում գործող պետական աջակցության գործիքները, որոնք հասանելի են նաև Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այդ թվում՝ վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում, ներդրումների խթանման ծրագրեր, արտահանման աջակցության մեխանիզմներ, արտադրանքի սերտիֆիկացման աջակցություն և այլ ոլորտային գործիքներ։

Կողմերը գործակցության հեռանկարային ուղղություններ են դիտարկել առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, թվայնացման, թեթև արդյունաբերության, ագրոպարենային ոլորտի և վերամշակման բնագավառներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ղազախստանից ցորենի ներմուծման ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման նպատակով:

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00